Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։
«Նրա հասակը 150-ից 155սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ»,- հայտնում է աղբյուրը։
Թողնել պատասխան