Արցախի հարցով ԱՄՆ վարչակազմը պետք է վճռական քայլեր ձեռնարկի. Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակած տեսաուղերձում։

«Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է։ Արցախի 120 հազար բնակիչ զրկված են սննդամթերքի, դեղորայքի և այլ հնարավորություններից։ Արդյունքում մարդիկ մահանում են»,- փաստել է կոնգրեսականը։

Նա հիշեցրել է, որ Արցախում ապրող հայերն այս պահին շարունակում են մնալ շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարգը` Լաչինի միջանցքը։

«Արձագանքը պետք է լինի հասցեկան, ու այն պետք է լինի հրատապ կարգով»,- ասել է նա։

Շիֆը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ–ում ԱՄՆ ներկայացուցչի հետ ու խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին։

Դիտումների քանակը: 3763
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին