«Անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որին կվստահի հասարակությունը»․ Կոմանդոս

anhrazhesht-e-steghcel-qaghaqa-n194385-1

«Այսօր մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը՝ ինչպես երբեք։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության կայունությունը և նրա կառավարման համակարգերը։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին և թույլ տալու քայլեր, որոնք ավելի կբարդացնեն ընթացիկ դրությունը։
Ես տեսնում եմ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի՝ հայ մտավորականության, հասարակական, քաղաքական գործիչների կողմից միավորման հնարավորություն՝ այս ծանր իրավիճակում ճիշտ որոշում փնտրելու և ելք գտնելու գալու համար։
Դուք բոլորդ լավ գիտեք, որ ես սովորական սպա եմ, որն ազնիվ կերպով իր պարտքն է տվել առաջնագծում և շարունակում է ծառայել մեր հայրենիքին։ Ես չեմ հետապնդում ոչ մի քաղաքական և անձնական նպատակներ։ Կոչ եմ անում մնացած բոլորին, որոնք այսօր նշանակալի դերակատարում ունեն հասարակական կյանքում, ավելի բարձր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ և այլ հետաքրքրություններից»,- այսօր իր հայտարարության մեջ ասել է Կոմանդոսը։
Արցախի հերոսը հայտարարել է նաև, որ իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կլինեն հանրության վստահությունը վայելող մտավորականության, հանրային և քաղաքական գործիչներ։ Կոմանդոսը նշել է, որ ինքը կարող է զբաղվել խորհրդի գործունեության համակարգմամբ։

Դիտումների քանակը: 4857
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին