Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար:

Դիտումների քանակը: 4187
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին