Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից Թուրքիան չի փոխել իր ձեռագիրը: Տարիներ շարունակ արմատախիլ է արվում հայկական հետքը տվյալ տարածաշրջանից: Այս անգամ ավերվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Սուրբ Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը։
Այս հարցի առթիվ Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։ Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից և մարդկային ոսկորները թափել են ամենուր։ Մուսթաֆա Յեներօղլուն շեշտել է, որ սա ամոթալի վիճակ է և պետք է անմիջապես աճյունները վերաթաղել և կարգի բերել գերեզմանոցը։ «Գերեզմաններից հանված ոսկորները պետք է կրկին թաղվեն:
Այս հողում ապրած յուրաքանչյուր մարդու հիշատակի պահպանումը մեր կարևորագույն պարտականություններից է պատմության և գալիք սերունդների առաջ»,-ասել է նորաստեղծ կուսակցության փոխնախագահը: Անկարայի քաղաքապետն էլ հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։
Թողնել պատասխան