Աննա Հակոբյանը այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

46449303_10161033722945414_3363108629996634112_n

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Աննա Հակոբյանը այցելել է  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես։

Աննա Հակոբյանը այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Կենտրոնի պատերը զարդարված էին երեխաների աշխատանքներով ու դեռ մի քանի երեխա էլ այդ պահին նկարում էին՝ նրանք ոգևորությամբ պատմեցին Աննա Հակոբյանին, թե ինչ են ներկայացնելու հաջորդ ցուցահանդեսին։

Աննա Հակոբյանին ուղեկցող ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց այն ծրագրերն ու դասակենտրոնները, որոնց միջոցով կազմակերվում է բուժում ստացող փոքրիկների առօրյան և, որ կենտրոնում տարեկան ավելի քան 11 հազար երեխա դիաբետից բուժում է ստանում։

Աննա Հակոբյանը այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

 

Ըստ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանի հաղորդության՝ Աննա Հակոբյանն ու Արմեն Մուրադյանը քննարկեցին նաև «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև հետագա հնարավոր համագործակցության տարբերակները։

 

Աննա Հակոբյանը այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

 

«Ես կարծում եմ, որ մենք ավելին պետք է անենք առողջական խնդիրներ ունեցող մեր երեխաների համար։ Նրանք պետք է միշտ լինեն ուշադրության կենտրոնում և պետք է միշտ զվարճանալու առիթներ ունենան»,- ասաց Աննա Հակոբյանը այցի ավարտին և նշեց, որ նախատեսվում է առաջիկայում ավելի մեծ միջոցառում կազմակերպել՝ ուրախ մթնոլորտ ապահովելով երեխաների համար։

 

Աննա Հակոբյանը այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում ստացող երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Դիտումների քանակը: 5146
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին