Անոմալիաները կարող էին լինել «բարեգործության» անվան տակ ընտրողների կաշառման, ուղղորդման և քվեարկության վերահսկողության հետևանք

DA80A5F6-700C-42F0-A450-A4C6E4604842_w1200_r1
“Ականատես”-ը ըստ Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների եկել է հետևյալ եզրակացությունների․

“ԱՀ համապետական ընտրությունների քվեարկության և արդյունքների բաց տվյալների վերլուծությունը հերքում է սույն փաստաթղթի սկզբում ձևակերպված «զրոյական» հիպոթեզն՝ ըստ որի ընտրողների մասնակցության կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստացած ձայների միջև նշանակալի դրական կորելացիա չկա և դրանք պայմանավորված չեն եղել արտաքին գործոններով:
Թե՛ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների), և թե՛ նախագահի թեկնածուների պարագայում նկատվում են որոշակի անոմալիաներ, որոնք կարող էին ենթադրել արհեստական միջամտություն՝ բարձր մասնակցություն և ձայների անհրաժեշտ քանակ ապահովելու նպատակով:
«Ականատես» դիտորդական առաքելության կողմից Արցախի 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման բացահայտումները թույլ են տալիս ենթադրել, որ նկատված անոմալիաները կարող էին լինել «բարեգործության» անվան տակ ընտրողների կաշառման, ուղղորդման և քվեարկության վերահսկողության հետևանք:”
Դիտումների քանակը: 4401
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին