Ապրիլի՝ 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

93771420_1415722855299593_8404500379722579968_o

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Այս տարի այն անցկացվում է «Համընդհանուր մշակույթ, համընդհանուր ժառանգություն, համընդհանուր պատասխանատվություն» խորագրի ներքո:

Այս առթիվ ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ուղերձ է հղել.
«Մշակութային ժառանգությունը յուրաքանչյուր ազգի ծագման ու նրա անցած ճանապարհի վկայականն է, հուշարձաններն ու պատմական վայրերը՝ բնութագիրը: Հուշարձանները կամուրջներ են, որ մեզ կապում են պատմությանը, անցյալին: Բայց դրանք նաև ապագային կապող կամուրջներ են, եթե պահպանվում են խնամքով ու արժանվույնս ներկայացվում են միջազգային ասպարեզում:
Պահպանելով պատմության ու մշակույթի մեր հուշարձանները և դրանք դիտարկելով որպես տնտեսական ու սոցիալական կարևոր գործոն՝ մեր գերատեսչությունը մշակութային զբոսաշրջությունը զարգացնելու հստակ քաղաքականություն է վարում: Բայց այն չի կարող արդյունավետ լինել առանց հասարակության ներգրավվածության: Մեր հուշարձանները ճանաչող,գնահատող, դրանց պահպանությամբ ու մաքրությամբ մտահոգ յուրաքանչյուր քաղաքացի իր վերաբերմունքով կարող է նպաստել մշակութային ժառանգության պահպանմանը:
Շնորհավորում եմ հուշարձանագետներին, հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցներին, շնորհակալություն եմ հայտնում նրանց ու այն մարդկանց (բարերարներ, աջակիցներ, կամավորականներ, հասարակական կազմակերպություններ ), ովքեր առանց տրտնջալու, մեծ ոգևորությամբ մասնակցում են մեր հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանությանը, մաքրությանն ու հանրահռչակմանը:»

Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Արցախում օրվա առիթով սովորաբար տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ հուշարձանների այցելություններ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ:
Այս տարի, բոլորիս հայտնի պատճառով շատ երկրների պես Արցախն էլ է զերծ մնում տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելուց:
ՓՈԽԱՐԵՆՆ ՄԵՀԶ նախարարությունն առաջարկում է. այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 19:00 մեր ՖԲ էջի միջոցով միանալ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի առցանց ելույթին: Նախարարը կանդրադառնա հուշարձանների ոլորտում առկա խնդիրներին, կատարված և նախատեսված աշխատանքներին: Կարող եք նախապես՝ մեկնաբանությունների տեսքով, կամ առցանց ելույթի ընթացքում նախարարին հղել ձեր հարցերը:
Դիտումների քանակը: 4815
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին