Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք։ Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։
Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։
Այդ մասին հայտնում է Պաշտպանության նախարարության քարտուղար Շուշան Ստեփանյանը։
“Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։
Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարք։
Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական դիրք։
Մշտական ջրով ապահովվել են 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։
Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։
Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»”,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Շուշան Ստեփանյանը:
Թողնել պատասխան