Արավուսից ոչխար գողացող ադրբեջանցիներից մեկը զինված էր

Արավուսից ոչխար գողացող ադրբեջանցիները 5-ն էին և նրանցից մեկը զինված էր։ Այդ մասին հայտնել է ոչխարների տերը։

Արավուսի բնակիչ Արմեն Ջհանգիրյանը ասել է, որ այսօր ադրբեջանցիները գողացել են իրեն պատկանող ոչխարները։ Նա նաև նշել է, որ դեպքի պահին հոտն արածեցնում էր իր 16-ամյա որդին։ Ջհանգիրյանը հայտնէլ է, որ իր որդուն մոտեցել են 5 ադրբեջանցիներ, որոնցից մեկը զինված, և հափշտակել  են մոտ 270 ոչխար:

«16 տարեկան տղաս է եղել ոչխարների մոտ։ Ադրբեջանցիները հարձակվել են, ոչխարի հոտը կիսել և կեսից շատը տարել։ Տղաս ձիով է եղել, մի քանի ոչխար փախցրել է։ Գյուղը սահման է, սահմանի մոտ է արոտը, այդ ճանապարհին էլ հարձակվել են ադրբեջանցիները»,- մանրամասնել է Ջհանգիրյանը՝ շեշտելով, որ իրեն հասցված վնասի չափն ահռելի է։

Հավելենք, որ ավելի վաղ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ևս հաստատել էր ոչխարների գողության փաստը.

«Կա նման բան, այդ մասով աշխատանքներ են տարվում։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել»,- նշեց Ղուլունցը։

Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից:

Դիտումների քանակը: 3973
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին