Արայիկ Հարությունյանի նախագահ լինելու գինը վճարվեց մեր տղաների արյամբ

նեռ_

Արայիկ Հարությունյանը պատերազմի ժամանակ և մինչև օրս էլ՝ լինելով Արցախի Հանրապետության նախագահ, ԱՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն պետության զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարն է: Եվ բնական է, որ պատերազմի ժամանակ, ու ոչ միայն, թույլ տված բոլոր սխալները, բաց թողումները և գիտակցաբար կամ անգիտակցաբար կատարված հանցագործությունների պատասխանատվությունը ու մեղքի առյուծի բաժինն իրեն է հասնում: Պատերազմի ժամանակ չփակելով Արցախի Հանրապետության սահմանները, նա թույլ է տվել, որ Արցախի Հանրապետության տարածքը լքեն շուրջ 12 000 զորահավաքի ենթակա արական սեռի ներկայացուցիչներ: Այն պայմաններում, երբ ռազմական գործիչների ու փորձագետների հավաստմամբ 7000 հոգով հնարավոր էր փակել պատերազմի ընթացքում թշնամու կողմից ճեղքված բոլոր հատվածները, իսկ հավելյալ 12 000-ի դեպքում հնարավոր էր նույնիսկ առաջ գնալ՝ ընդարձակելով անվտանգության գոտիները: Նույնիսկ պահպանվել է տեսանյութ, որտեղ 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 10-ին, Հադրութի մերձակայքում գտնվող «Թութակներ» կոչվող հատվածում Արայիկ Հարությունյանը հորդորում էր թողնել Հադրութի պաշտպանությունը ու հեռանալ առաջնագծից, իբրև թե «հանգստանալու» համար: Հանգստանալ այն իրադրությունում, որտեղ թշնամին իրենց գնալուց հետո մտել է Հադրութ, և միայն թշնամու դիրքավորվելուց հետո զորք են ուղարկել՝ գցելով մսաղացի մեջ: Կամ նրա այլ տեսանյութը, որտեղ նա խոսում էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտակայքում, ասելով հետևյալ խոսքերը՝

«Թշնամին գտնվում է Շուշիի մատույցներից 5կմ հեռավորության վրա»: Եվ կոչ է անում աշխարհի բոոլոր հայերին, որ գան և ուղիղ մասնակցություն ունենան հայրենիքի պաշտպանության գործում: Դա այն պարագայում, երբ պաշտպանությանը մասնակցողների պնդմամբ, Շուշի տարածք հանգիստ մտնող թշնամու վրա հրաման չի տրվել կրակ բացել ու այդ ձևով կանգնեցնել նրանց առաջխաղացումը, իսկ թշնամու դիպուկահարների դիրքավորվելուց հետո տղաներին ուղարկել են կրկին մսաղաց: Նա պատերազմից հետո ուղիղ եթերի ժամանակ ասաց հետևյալը, որ «Մեր բալիկներին մենք բոլորս ենք դավաճանել», սակայն քիչ ուշ Ռոսսիա ռեստորանում կայացած հանդիպման ժամանակ իմ այն հարցին, թե ի՞նչպես եմ ես դավաճանել մեր տղաներին, ու ո՞րն է իմ մեղքի բաժինը, նա չի կարողացել պատասխանել՝ հաստատելով այն փաստը, որ ոչ բոլորն են դավաճանել մեր զինվորներին, այլ դավաճանել է հենց ինքը, իսկ գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ դա հնարավոր կլինի բացահայտել միայն ապագայում մեզ սպասվող իսկապես արդար և անաչառ քննության արդյունքում: Նա նույնիսկ ասել է, որ բոլոր զինվորներին նա համարում է իր որդիները, ինչի կապակցությամբ ես ուղղել եմ նրան հետևյալ հարցը՝

«Եթե դու իսկապես համարում ես բոլոր զինվորներին քո որդիները, ինչու ես նրանց ուղարկել մի տեղ, որտեղ ողջ մնալու հավանականություն գրեթե չկար», և բերել եմ հետևյալ օրինակը՝ «եթե ունենաս որդի, կամ ունենայիր, և իմանայիր, որ ձեր բակում կա հանցագործ և շատ ուժեղ մեկը ով հետապնդում է քո որդուն, սպասում է մի հարմար առիթի, որ նրան ծեծի, դու նրան կուղարկե՞ս խանութ, թե՞ ոչ»: Պատասխանը բացասական էր: Եվ ես ասացի հետևյալը՝ «ուրեմն այն զոհված տղաները քո որդիները չեն և չփորձես ասել որ այդ տղաներին համարում ես քո որդիները, որովհետև եթե համարեյիր՝ նրանց չէիր ուղարկի դեպի մսաղաց, որտեղ հնարավոր չէր, որ նրանք ինչ-որ հաջողության հասնեին, այլ կարող էին միայն դառնալ թնդանոթի համար միս»: Արայիկ Հարությունյանը փորձում է իր ոչ կոմպիտենտ լինելը բարդել կամ ուղղել ամբողջությամբ Երևանի վրա, նույնիսկ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տղամարդու ոչ վայել կեցվածքով բամբասելով, ասել է հետևյալը՝

«Ես ինչ մեղավոր եմ, որ Աննա Հակոբյանը եկել, մտել էր շտաբ ու դուրս չէր գալիս»: Նա կարող է իր բնավորության համաձայն հետ կանգնել իր խոսքերից, սակայն ով այնտեղ ներկա էր՝ այդ հանդիպմանը, ու չի հրաժարվել իր մարդ լինելու կոչումից, միանշանակ կհաստատի նշված խոսքերի ճշմարտացիությունը:

Եկեք չմոռանանք մինչև պատերազմը Պետրոս Ղազարյանի հետ ունեցած այն հարցազրույցը, որտեղ ասում էր հետևյալը՝

«Օդը հարյուր տոկոսով փակ է»: Սակայն պատերազմից հետո նա փորձեց շրջանցել ու վերաձևակերպել, ասելով հետևյալը՝ որ «Օդը ոչ թե հարյուր տոկոս փակ էր, այլ մինչև այդ ընկած ժամանակահատվածում ամենապաշտպանվածն էր»: Կամ մյուս մտքի գոհարը, որտեղ ասում էր՝«Չկա Արցախում որևէ մեկը, որը ինձանից լավ է տիրապետում զենքերին»: Այնուհետև այդ միտքը ևս վերաձևակերպել էր հետևյալով՝ «Ես ոչ պակաս եմ տիրապետում զենքին, քան մնացածները»:

Տեսնես Արայիկ Հարությունյանը գիտակցում է՞, որ նա է ամենամեծ պատասխանատուն ու մեղավորը: Ու թող Արայիկ Հարությունյանին պաշտպանողներն ու միայն Հայաստանի Հանրապետության իշխանություններին մեղադրողները չմոռանան, որ Արայիկ Հարությանյանը ասել է հետևյալ խոսքերը՝

«Ես առանց ստորակետի փոփոխմամբ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի կայացրած բոլոր որոշումներին»:

 

Հեղինակ`

Անդրանիկ Հակոբյան

Դիտումների քանակը: 4844
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին