Արայիկ Հարությունյանը ելույթ է ունենալու Վերածննդի հրապարակում

Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է Արայիկ Հարությունյանը` նշելով, որ այսօր ժամը 18։00-ին բոլորին հրավիրում է ներկա գտնվել հանրահավաքին։

«Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար», – նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել էին հարյուրավոր արցախցիներ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Առիթներից մեկն այն է, որ Արայիկ Հարությունյանը ՀՀ ընտրությունների ժամանակ այցելել էր ՔՊ գրասենյակ, որը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել։

Դիտումների քանակը: 4221
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին