Արայիկ Հարությունյանին Ադրբեջանում տրամադրել են փաստաբան։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հավելելով, որ Հարությունյանին կպաշտպանի Ալով Սաֆարալիևը։
«Կարող եմ միայն ասել, որ նրա տված ցուցմունքները կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել։
Ես նրա պաշտպանությունն իրականացնելու եմ Ադրբեջանի Հանրապետության օրենքներին, միջազգային կոնվենցիաների պահանջներին և փաստաբանական էթիկային համապատասխան: Մի խոսքով, բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական պարտքը»,- հայտնել է փաստաբանը։
Աղբյուրի համաձայն Սաֆարալիևը որպես պաշտպան մասնակցել է Արայիկ Հարությունյանի հարցաքննությանը:
Նրա խոսքով՝ Հարությունյանի առողջական և հոգեբանական վիճակը լավ է:
Թողնել պատասխան