Արցախցիների աջակցության ծրագիրն ընդլայնվել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայել է օրեր առաջ շրջանառության մեջ դրված՝ Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիների աջակցության մասին որոշման նախագծի պայմանները, ինչի արդյունքում ընդլայնվել են աջակցությունից օգտվող շահառուների շրջանակը։ Այդ մասին հայտնում է նախարարությունը իր ֆեյսբուքյան էջից։

«Ըստ այդմ` միջոցառման շահառուներ կհամարվեն նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած, 2021թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող հետևյալ անձինք՝ աջակցության հետևյալ չափերով.

երեխաներն՝ ամսական 50,000 դրամի չափով,

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով,

չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։

Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։

Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։

Դիմումներ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Որոշման նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։ Որոշումն ընդունվելու դեպքում սեպտեմբեր ամսվա համար աջակցության գումարը կվճարվի հոկտեմբերին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Դիտումների քանակը: 9044
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

2 պատասխան “Արցախցիների աջակցության ծրագիրն ընդլայնվել է”-ին

  1. 1

    Knerek yes unem erek ancapahas erexa amusin@sel 3 kargi hashmandama 25000 hazarnen mezela hasnum

  2. Angelina Abramyan
    2

    Խնտրում եմ ինձել օքնեգ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին