Արցախի բժշկական հաստատություններում մեկուսացված են Հայաստանից ժամանած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրութան մեջ նշվում է, որ քաղաքացիներից նմուշներ են վերցվել հետազոտության համար:
Առողջապահության նախարարությունըշեշտում է, որ մինչ օրս Արցախում գրանցված չէ կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք:
Արցախի Առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել պաշտոնական հաղորդագրություններին և պահպանել հիգիենայի կանոնները:
Թողնել պատասխան