Արցախի բժշկական հիմնարկներում գործելու է Արձագանքման մատյան

Գիրք

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Արցախի բնակչությանը, որ բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով, քաղաքացիների և բուժանձնակազմի կողմից առաջարկությունների և դիմում-բողոքների ընդունման, քննման (ուսումնասիրման, պատճառների բացահայտման) և տվյալ հարցի շուրջ որոշման կայացման համար, այսուհետ ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բոլոր բժշկական հիմնարկներում գործելու է «Արձագանքման մատյան»։

«Մատյանները տեղադրված են քաղաքացիների համար տեսանելի և հասանելի վայրում և յուրաքանչյուր ոք կարող է հանդես գալ դիմում-բողոքներով կամ առաջարկություններով»,- նշում են նախարարությունից` հավելելով, որ դիմում-բողոքները և առաջարկությունները պետք է ստորագրված լինի՝ նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը և հեռախոսահամարը` հակառակ դեպքում դիմում-բողոքը կամ առաջարկությունը չի քննարկվելու։

Դիտումների քանակը: 3831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին