Արցախի Ձյուդոյի ֆեդերացիան ամփոփեց 2018 թվականի արդյունքները

49203196_2584799591560895_8424877989497405440_n

Ամեն տարի Ամանորի նախօրեին Արցախի Հանրապետության Ձյուդոյի ֆեդերացիայի կենտրոնական բազան կազմակերպում է ամանորյա երեկո,  սաների և նրանց ծնողների համար, որտեղ ամփոփում են ողջ տարվա արդյունքները, շնորհավորում մրցանակներ նվաճող մարզիկներին և քննարկում հետագա նպատակներն ու խնդիրները:

 Բացառություն չէր նաև 2018 թվականը: Դեկտեմբերի 27-ին կազմակերպվեց ամանորյա երեկո, որի պատվավոր հյուրն էր Արցախում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը:Արցախի Ձյուդոյի ֆեդերացիան ամփոփեց 2018 թվականի արդյունքները

Ստեփանակերտ քաղաքի գործարար Սիմոն Միրզոյանը, «Ջինս Հաուս» խանութների ցանցի սեփականատերը, ով հայտնի է իր բարեգործական միջոցառումներով և Ստեփանակերտի մանկատան օգնությամբ,նվերներ մատուցեց  երիտասարդ մարզիկներին` շապիկներ Արցախի Ձյուդոյի ֆեդերացիայի լոգոներով:

Արցախի Ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը arcakh24.info- ին տված հարցազրույցում հայտնել է, որ այսօր Ստեփանակերտում մոտ 150 հոգի զբաղվում են ձյուդոյով, որն իրենից ներկայցնու է օլիմպիական մարզաձև:

Արցախի Ձյուդոյի ֆեդերացիան ամփոփեց 2018 թվականի արդյունքներըՄարզիչներ Ազիզբեկյան Իվանը և Բալասանյան Սոսեն  մարզումներ են անցկացնում երեխաների և երիտասարդների հետ 5-րդ դպրոցում, իսկ 3-րդ դպրոցում մարզումները անց են կացվում Ազիզբեկյան Գոռի և Հարությունյան Մխիթարի գլխավարությամբ:

Ամփոփելով տարին` Իվան Ազիզբեկյանը ընթերցեց հաղթող մարզիկների անունները և նրանց նվաճումները: Ընդհանուր առմամբ՝ տարվա ընթացքում Արցախի բոլոր մարզիկները, որոնք մասնակցում էին տարբեր մրցույթների՝ նվաճել են․

մինչեւ 30 կիլոգրամ քաշ — 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ․Արցախի Ձյուդոյի ֆեդերացիան ամփոփեց 2018 թվականի արդյունքները

30-40 կգ — 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ․

40-50 կգ — 2 ոսկե և 1 արծաթե մեդալ․

50-60 կգ — 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ․

60-70 կգ — 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ․

70-80 կգ — 2 բրոնզե մեդալ․

80-90 կգ — 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ․

90-100 կգ — 3 ոսկե մեդալ:

Երիտասարդ ձյուդոիստները երեկոյի ընթացքում ապացուցեցին, որ մարզիկները ունեն անսահմանափակ հետաքրքրությունների շրջանակ․ նրանք պարում էին, կարդում էին բանաստեղծություններ, իսկ ձյուդոիստներից մեկը ջութակի վրա կատարեց Ֆրեդերիկ Շոպենի «Եդեմի այգի. քնքշություն» ստեղծագործությունը։

Դիտումների քանակը: 5194
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին