Արցախի Հանրապետության պետական նախարար՝ համատեղությամբ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշել է, որ շնորհակալ է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար:
Մարտիրոսյանը Արցախին մաղթել է խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում և հետագա զարգացում:
Sputnik Արմենիան հայտնել է, որ Արցախի նոր պետնախարարի պաշտոնում նշանակվելու Արցախի նախկին ՄԻՊ–ը` Արտակ Բեգլարյանը։
Թողնել պատասխան