Արցախի Ծովատեղ գյուղում հայտնաբերվել է դիակ

սպանություն 1

Կարմիր Շուկայի բաժանմունքում Մարտունու շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Պ. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Ծովատեղ գյուղի «Ծովեր» կոչվող տեղամասում դիակ է հայտնաբերել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է Մ. Ա.-ի դիակը, գլխի հետևի և աջ ոտքի վրա կտրված վերքով:

ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ. Ա.-ին ցակատով հարվածներ հասցնելով կյանքից զրկել է Մարտունու շրջանի բնակիչ, 1974թ. ծնված Գ. Ա.-ն։ Վերջինս որպես կասկածյալ ձերբակալված է ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործով։

Դիտումների քանակը: 4791
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին