2020 թվականի առաջին կիսամյակում ԱՀ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը նվազել է 82%-ով՝ կապված նոր կորոնավիրուսով պայմանավորված ԱՀ մուտքի սահմանափակումների հետ:
Չնայած դրան, զգալի ակտիվություն է նկատվում ներքին զբոսաշրջության պահանջարկի ավելացման առումով։ Զբոսաշրջային ընկերությունների կողմից ակտիվորեն իրացվում են քայլարշավային տուրեր դեպի Դիզափայտ լեռ, Կաչաղակաբերդ, Պտկես Բերք կոչվող սրբավայր, Պատարա գյուղ ու շրջակայք, և այլ ուղղություններ։
Դեռևս փակ են մուտքի պայմանակարգով գործող բոլոր զբոսաշրջավայրերը, թանգարանները և արգելոցները։
Միաժամանակ, ԱՀ ՌԵՍԶ զբոսաշրջության վարչության կողմից շարունակվում են ոլորտի վերահսկողության աշխատանքները․ 2020-թվականի առաջին կիսամյակում կատարվել է 1 հյուրանոցայի տնտեսության օբյեկտի վերահաշվառում և 7 օբյեկտների հաշվառում:
2020 թվականի առաջին կիսամյակում կատարվել է թվով 35 հյուրանոցային օբյեկտների մոնիթորինգ, որի արդյունքում արձանագրվել են հետևյալ արդյունքները․
• 4 օբյեկտում ցուցանակների փոփոխության անհրաժեշտություն,
• վերահաշվառման ենթակա 6 օբյեկտ,
• հաշվառման ենթակա 2 օբյեկտ:
Թողնել պատասխան