Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները. Սիմոնյանը Միյատովիչին

Հանդիպում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«Սիմոնյանը մեծապես կարևորել է Միյատովիչի այն դիրքորոշումը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է մուտք ունենա ԵԽ անդամ պետություններն ընդգրկող ամբողջ տարածքը` ներառյալ հակամարտության, այսպես կոչված, «գորշ գոտիներ»: Նա նկատել է, որ Արցախը Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածք է, որտեղ ապրում են եվրոպացիներ, և Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները»,– նշում է աղբյուրը։

Անդրադառնալով Արցախում Սիմոնյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Քննարկվել է վերջերս Human rights watch-ի հրապարակած զեկույցը, ուր զետեղված են փաստեր ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների մասին:

Կողմերն ընդգծել են Արցախի դեմ պատերազմի հումանիտար ավերիչ հետևանքների լուծման գործում ԵԽ դերի կարևորությունը:

Դիտումների քանակը: 3982
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին