Հայկական գինին ներկայացվել է Լոնդոնի տոնավաճառում

Գինի

Լոնդոնի գինու տոնավաճառում առաջին անգամ ներկայացվել են հայկական գինի արտադրող 13 ընկերություններ։ Այդ մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը։

«ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի գինու տոնավաճառի հայկական տաղավար, որը տեղի է ունեցել հունիսի 7-9-ը Լոնդոնի Օլիմպիա կենտրոնում», —  նշում ն դեսպանությունից։

Ներսեսյանը կարևորել է հայկական գինիների և դրանց հարուստ պատմության ներկայացնումը ինչպես բրիտանացի սպառողներին, այնպես էլ գործարար միջավայրին: Նա նաև հույս է հայտնել, որ հայկական գինու արտադրությունը կշարունակի զարգանալ և աճել, ավելին, որ այն ավելի հասանելի կդառնա բրիտանական շուկայում։

Դիտումների քանակը: 4156
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին