Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր է մեկնարկել Գորիսում

Screenshot_20231028-192557_Chrome

Գորիսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրն է իրականացվում։ Այդ մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի` շինաշխատանքներն արդեն սկսված են»,- նշում է աղբյուրը։

Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերաներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով մեկնարկել է բնակարանաշինության ծրագիրը։ Բարերարները շինաշխատանքների ամբողջ ընթացքում կլինեն շինհրապարակում, անձամբ կօգնեն աշխատանքների ընթացքում։

«Սա հրաշալի օրինակ է, երբ երիտասարդները աջակցում են կարիքի մեջ գտնվող հայրենակցներին, ապրում նրանց հոգսերով։ Շինաշխատանքների մեկնարկն արդեն տրված է`շինանյութը տրամադրում են ամերիկահայ բարերարները, իսկ վերակառուցման աշխատանքները իրականացնում է Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը»,- հավելում է աղբյուրը։

Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր է մեկնարկել Գորիսում

Դիտումների քանակը: 5457
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին