Հունվարի 14-ին հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել, բոլորը բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու հետևանքով: Այդ մասին հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը։
《Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները, բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում, անտառային գոտիներում կրակ վառելուց, ինչը մեծ հավանականությամբ կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Հրդեհներն անգամ թեթև քամու միջոցով տարածվում և ընդլայնվում են》, — ասված է հաղորդագրությունում:
2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հանրապետության տարածքում հրդեհի մասին 18 դեպք է գրանցվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7-ով:
ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում։ Տուժածներ չկան:
Թողնել պատասխան