Արցախում պատրաստվում են հանդիսավոր երթի

NK-parad-5-1200

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պլանավորում են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթ իրականացնել։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական էջը։

Համաձայն հաղորդագրության, Ստեփանակերտի օդանավակայանում հանդիսավոր երթի փորձերին մասնակցում են շուրջ 400 ռուս զինծառայողներ: Հանդիսավոր երթին մասնակցելու են 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը, հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրվան նվիրված հանդիսավոր երթին կմասնակցի 450 զինծառայող։

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զորահանդեսային հաշվարկների վարժանքներն անցկացվում են կանոնավոր կերպով հատուկ հատկացված ժամանակահատվածում, որպեսզի չխանգարեն խաղաղապահ զորակազմի կողմից առաջադրանքների կատարմանը»,- հավելում է աղբյուրը։

Դիտումների քանակը: 4469
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին