Արցախում քրոնիկ հիվանդներին և հաշմանդամներին ֆինանսական օժանդակություն է տրամադրվում

106892885_159090985731690_2751205611424930895_o

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում), Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ,

սկսել է տրամադրել հիսուն հազարական դրամի չափով ֆինանսական օժանդակություն քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց։ Նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաև նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների և, հետևաբար, COVID-19- ի նկատմամբ: Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական և հիգիենայի հրատապ կարիքները:Արցախում քրոնիկ հիվանդներին և հաշմանդամներին ֆինանսական օժանդակություն է տրամադրվում

Ֆինանսական աջակցության հետ զուգահեռ, ԿԽՄԿ-ն սահմանել է նաև շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար և ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։
Փոստային ծառայությունների աշխատակիցներին, ովքեր իրականացնում են դրամի բաշխումը, նույնպես տրամադրվել է ալկոգել, ձեռնոց և դիմակներ:

Դիտումների քանակը: 5026
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին