«Եվրասիա Գլոբալ» 2020 միջազգային երիտասարդական կրթական ֆորում

Web

Սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում տեղի է ունենալու «Եվրասիա Գլոբալ» — 2020 միջազգային երիտասարդական կրթական ֆորումը, որին կարող են մասնակցել 18-30 տարեկան բոլոր երիտասարդները:

Ֆորումի հիմնական նպատակներն են.

  • համատեղ նախագծերի մշակում ՝ ռուս և արտասահմանցի երիտասարդների մասնակցությամբ,
  • Ռուսաստանի և արտասահմանյան երկրների երիտասարդների միջև բարեկամական և մասնագիտական կապերի ամրապնդում,
  • Ռուսաստանի և արտասահմանյան երիտասարդական ասոցիացիաների միջև փոխգործակցության լավագույն փորձի ուսումնասիրություն:
    Ֆորումի կրթական ծրագիրն անց է կացվելու հետևյալ ուղղություններով՝ «Նոր հորիզոններ», «Եվրասիան՝ իրադարձությունների կենտրոն», «Գլոբալ մարտահրավերներ», «Նոր հնարավորություններ», «Ռուսաստանը՝ աշխարհի համար», «Ստեղծում ենք ապագան միասին»:
  • Այս տարի ֆորումի նպատակն է միավորել ոչ միայն եվրասիական երկրների, այլ նաև ամբողջ աշխարհի երիտասարդությանը: Այն կայուն հարթակ է, որտեղ ստեղծված են պայմաններ բոլոր երկրների երիտասարդական կազմակերպությունների կամ անհատ քաղաքացիների երկխոսության համար՝ ուղղված արտասահմանցի ռուսախոս քաղաքացիների համագործակցմանը:
    Ֆորումի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

 

Մասնակցության համար հայտը անհրաժեշտ է լրացնել առցանց տարբերակով  https://myrosmol.ru/measures/view/46042 կայքում:

Ֆորումը հնարավոր է անցկացվի նաև առցանց տարբերակով:

Դիտումների քանակը: 4297
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին