Յուրի Հովհաննիսյանը դարձավ Դեմիդովի անվան մրցանակի դափնեկիրը

AM41903

Աշխարհահռչակ գիտնական, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) Միջուկային ռեակցիաների Ֆլերովի լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձավ գիտնականների համար Ռուսաստանի ամենահեղինակավոր` Դեմիդովի անվան մրցանակի դափնեկիրը։

Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հովհաննիսյանը նշանակվել է դափնեկիր «նոր քիմիական տարրերի բացահայտման գործում իր ունեցած նշանակալի ներդրման համար»:

Յուրի Հովհաննիսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագետ է, պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի և հետազոտման ոլորտում: Նրա ղեկավարությամբ, 2000–2010 թվականներին, Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտի գիտնականները հայտնաբերեցին գերհզոր տարրերի մի ամբողջ ընտանիք: Ի պատիվ Հովհաննիսյանի՝ Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը կոչվեց Oganesson:

Դիտումների քանակը: 4477
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին