Շահումյանի շրջանում բռնկված հրդեհները լիամարվել են այսօր կեսօրին

74595744_2866973286670461_1851510253267451904_o

Նոյեմբերի 11-ին ժամը 09:30-ին Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար համայնքի վարչական տարածքում բռնկված հրդեհի մասին:

Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 09:30-ին Շահումյանի ՀՓՋ-ից հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր՝ հրդեհը մարելու նպատակով: Քամու ուղեկցությամբ հրդեհն արագ տարածվել է Նոր Խարխափուտ համայնքի ուղղությամբ:

Առաջին օրը հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են մինչև ուշ երեկո: Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆային առանձնահատկությունները և ելնելով անվտանգության նկատառումներից՝ գիշերային ժամերին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, վերահսկվել այդ ընթացքում և վերսկսվել վաղ առավոտից:

Նոյեմբերի 12-ին ողջ օրվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են: Աշխատանքներին ներգրավվել են նաև Նոր Կարաչինար ու Նոր Խարխափուտ համայնքի բնակիչներ, N զորամասի զինծառայողներ և ոստիկանության աշխատակիցներ:

Նոյեմբերի 13-ին վաղ առավոտյան հրդեհաշիջման աշխատանքները դարձյալ վերսկսվել են: Ժամը 10:10-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է, իսկ 13:55-ի դրությամբ՝ լիամարվել:

Դիտումների քանակը: 4442
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին