Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ԱՀ ՄԻՊ

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ըստ ՄԻՊ աշխատակազմ ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։

«Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի` Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով)… ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն»»,– մասնավորապես նշված է փորձաքննության եզրակացության մեջ։

Նա հիշեցնում է, որ արդեն 8 ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքներն առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական վիճակի վրա։

Պաշտպանը շեշտում է, որ պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը, սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար։

Դիտումների քանակը: 3900
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին