Ժամեր առաջ` Արցախում նոր կորոնավիրուսով վարակվածների թվաքանակի աճից անմիջապես հետո, Ստեփանակերտ քաղաքի փողոցները մուտք են գործել ոստիկանության աշխատակիցները նպատակ ունենալով փողոցից-փողոց անցնելով և տնից-տուն մտնելով բաժանել բնակչությանն Արցախի նախագահի երկրորդ փուլի ընտրության ծանուցումները:
Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարության տարածած տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թիվը 5-ն է, մեկուսացվածներինը` 9, իսկ թեստավորվածներինը` 48:
Թողնել պատասխան