Արցախը սպասում է 13 անձանց կորոնավիրուսի թեստերի պատասխաններին

1ac5c9494cd29fc5fc4677d3467115a8

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են՝ պայմանավորված ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացրած անձի հետ ունեցած շփումներով:

Բեռնափոխադրում իրականացնող անձը Արցախի տարածքում եղել է մի քանի ժամ և շփվել է ընկերություններից մեկի պահեստի անձնակազմի հետ: Վերջիններիս, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացրել են. այս պահի դրությամբ առողջական խնդիրներ չունեն և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո: ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից այդ տեղանքում իրականացվել են անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ:

Արցախ մուտք գործած բեռնատարի վարորդը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, սակայն ՀՀ-ում մեկուսացվել է՝ ճիշտ նույն նկատառումներով,ինչպես ինքնամեկուսացվել են Արցախի վերոնշյալ 14 քաղաքացիները:

Դիտումների քանակը: 5369
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին