Արցախը վիրավոր է, բայց կանգուն. Փաշինյան

Արցախը վիրավոր է, բայց կանգուն, և Հայաստանն ու Արցախը պետք է նորովի կառուցենք։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է Արմավիրում  մարզային այցի ժամանակ։

«Մենք պետք է հիմա զրուցենք, օգնենք իրար, կիսվենք իրար հետ, որովհետև դժվար փորձության միջով ենք անցել և պետք է վերականգնենք հույսը ու հավատը ապագայի նկատմամբ», — ասաց նա։

Վերջինս ասաց նաև, որ մեր զինվորների զոհողությունների բերումով Արցախը վիրավոր է, բայց կանգուն։

«Մեր ծառայությունը նրանց հիշատակին կլինի այն, որ Հայաստանը և Արցախը կառուցենք նորովի», — ասել է Փաշինյանը։

Նմանատիպ այցելությունները ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները որակել են չհայտարարված նախընտրական քարոզարշավի մեկնարկ ու վարչական ռեսուրսի չարաշահում։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված է ընտրություններ, իսկ քարոզարշավը պաշտոնապես կսկսվի հունիսի սկզբին։ Նախորեին Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը իր հրապարակած զեկույցում նշել է, որ գործակալության կանխատեսումներով Փաշինյանը մեծ հնարավորություններ ունի վերընտրման։ Դա հատկապես իրատեսական է դառնում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործի կառչումից հետո։

Դիտումների քանակը: 4282
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին