Արցախի Հանրապետության Շուշի–Զառիֆլու հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարը եղել է մարտի 8-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, դրա հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։
Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում գազամատակարարման հնարավորինս արագ վերականգնման ուղղությամբ և հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։
Թողնել պատասխան