Արցախյան պատերազմի աջակցության ակցիայի համար Իրանում կան ձերբակալվածներ

Իրանում ձերբակալվել են 12 քաղաքացիներ` 2020 թվականի Արցախյան պատերազմի աջակցության ակցիայի մասնակցելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը` հավելելով, որ ձերբակալվածներն ազգությամբ ադրբեջանցիներ են։

Հաղորդվում է, որ Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլ քաղաքի դատարանը մեղադրյալներին 15 տարվա ազատազրկման է դատապարտել և ենթարկել մտրակի 888 հարվածի։ Նրանք մեղադրվում են ոստիկանության դեմ անկարգություններ հրահրելու և անկարգություններ իրականացնելու հոդվածներով։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի մեկնարկին իրանաբնակ հարյուրավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանի զինված ուժերին։ Ակցիայի ընթացքում ձերբակալվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ։

Դիտումների քանակը: 4071
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին