Առցանց գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին

108152632_735540997209669_5519589681475964077_o

Ս.թ. հուլիսի 15-ին և 16-ին տեղի կունենա միջազգային առցանց գիտագործնական կոնֆերանս՝ «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն» խորագրով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Գիտագործնական կենֆերանսի զեկուցումները նպատակաուղղված են վերհանելու հայոց մշակութային ու լուսավորչական կենտրոններից մեկում՝ Շուշիում, 1920թ. թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության դրդապատճառները, բուն ընթացքը և հետևանքները:
Կոնֆերանսի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից կազմակերպված ոճրագործության մասին, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հիմնահարցի վրա և իրավասու մարմիններին ներկայացնել սահմանված ընթացակարգով համապատասխան միջազգային ատյաններ դիմելու, Ադրբեջանին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Գիտաժողովի կազմակերպիչներն են՝

— Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը
— ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը
— «Մշակույթ և ապագա» հիմնադրամը (Ռուսաստան)

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջում՝ 👇

«Ադրբեջանի ցեղասպանական վարքը.պատմություն և արդիականություն». միջազգային առցանց գիտաժողով

Գիտաժողովն անց է կացվելու առցանց՝ ZOOM հարթակում:

Թեմայով հետաքրքվողները կարող են մուտք գործել հարթակ հետևյալ հղումով՝👇
(http://shushitech.am/ZOOM.US/, կոնֆերանսի գաղտնաբառ՝ 2015) և ունկնդրել ելույթները:

Դիտումների քանակը: 4422
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին