Առցանց վարկեր տրամադրող կազմակերպությունը քաղաքացուց գումար է հափշտակել

CREDIT CONCEPT

Փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարությունից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է մուտք գործել Ասկերանի շրջանի բնակչուհի, 1984թ. ծնված Ա. Ա.-ի դիմումն առ այն,

որ փետրվարի 4-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում համացանցով կապվել է առցանց վարկեր տրամադրող կազմակերպության հետ, սակայն նշված կազմակերպությունը չարաշահելով Ա. Ա.-ի վստահությունը հափշտակել է վարկ ստանալու դիմաց «Ի Դրամ» դրամապանակի հաշվեհամարին փոխանցած 128.000 ՀՀ և քարտի հաշվեհամարի մնացորդում առկա 125.000 ՀՀ դրամ գումարը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Դիտումների քանակը: 4622
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին