«Արդշինբանկ» ՓԲԸ-ին պատճառվել է 798.000 ՀՀ դրամ գումարի չափով վնաս

thumb_medium

Դեկտեմբերի 3-ին «Արդշինբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել համապատասխան գրությունն առ այն, որ

«Արդշինբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի կողմից 05.03.19թ., 07.03.19թ. և 27.03.19թ. ոսկու գրավի դիմաց թվով 3 վարկ է տրամադրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Ա. Հ.-ին:
28.08.19թ.-10.09.19թ. ընկած ժամանակահատվածում ընկերության մասնաճյուղում իրականացված ոսկու գրավի վարկերի ստուգմամբ պարզվել է, որ վերոհիշյալ 3 վարկերի դիմաց գրավադրված ոսկյա իրերը կեղծ են:
Կատարված կեղծիքների արդյունքում 26.11.2019թ. դրությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին պատճառվել է ընդհանուր շուրջ 798.000 ՀՀ դրամ գումարի չափով վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Դիտումների քանակը: 4512
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին