Ժամեր առաջ Իրանի տարածքում չդադարող ռմբակոծություններին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի խախտմանն ի պատասխան՝ իրանցի զինվորականները հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի տարածքին: Այդ մասին հաղորդում է avia.pro-ն։
Համաձայն հաղորդագրության, այս պահին հայտնի է, որ դա շատ զգալի հետևանքներ է թողել Բաքվի համար, քանի որ խափանվել է Ադրբեջանի պլանավորած լայնամասշտաբ հարձակողական օպերացիան Արցախի բանակի դիրքերի վրա: Տվյալ պահին հայտնի է, որ Ադրբեջանի տարածքին մի քանի հրթիռահրետանային հարված է հասցվել։ Իսկ երբ ադրբեջանի զինված ուժերը փորձել են սահմանի հակառակ կողմում կիրառել «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքն՝ Իրանի ՀՕՊ-ը հարված է հասցրել նրա ուղղությամբ։
Փաստի առթիվ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաղորդում ոչ կենդանի ուժի, ոչ էլ տեխնիկայի կորուստների մասին, իսկ հայկական կողմը չի մեկնաբանել նշված իրադարձությունը:
Նշենք նաև, որ ավելի վաղ Թեհրանը նախազգուշացրել է հակամարտության երեք կողմերին՝ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին՝ հայտարարելով, որ ցանկացած միջադեպ, որը կհանգեցնի ԻԻՀ սահմանների խախտմանը կամ երկրի տարածքը ռմբակոծությունների կենթարկի, անմիջապես պատասխան միջոցառումների պատճառ կդառնա:
Թողնել պատասխան