Առևանգված 3 հայ երիտասարդներն ազատ են արձակվել

Ալեն Սարգսյան, Լևոն Գրիգորյան, Վահե Հովսեփյան

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ապօրինի տեղադրված անցակետից առևանգված արցախցի 3 ֆուտբոլիստներն ազատ են արձակվել։

Հայկական կողմից պաշտոնական հաստատում դեռևս չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել էր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին:

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն հայտնել էր, որ առևանգված Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո վտարվելու են Ադրբեջանից:

 

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։

Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։

Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն»,- հայտնում է Ստեփանյանը։

Դիտումների քանակը: 4245
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին