Արոնյանը երկրորդ տուրում առավելության հասավ սև խաղաքարերով Իրանի ներկայացուցչի նկատմամբ

Аронян

Սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 4-ը ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում կընդանան շախմատի աշխարհի 2019 գավաթի խաղարկությունը, որը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի կողմից երկու տարին մեկ անգամ: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Մրցակիցները նախ երկու պարտիա խաղում են դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են չորս շախմատիստներ` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Այսօր հայտնի դարձավ, որ խաղարկության երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլու նկատմամբ, իսկ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Չինաստանից Դին Լիժենի հետ: Սակայն Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանն արդեն իսկ լքել են պայքարը:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է:

Դիտումների քանակը: 4624
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan