«Արդարություն»-ը պահանջում է չարհամարհել ընդդիմությանը

Արդարություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Արցախում փոփոխություններ իրականացնելու նպատակով, սակայն գործող իշխանությունների կողմից ուշադրության չէր արժանանում: Ելնելով նման փաստարկներից, կուսակցությունը կոչ է անում ներկայիս իշխանություններին, որպեսզի նրանք փոխեն իրենց որդեգրած «անուշադրության մատնելու» քաղաքականությունը և քաղաքական կամք դրսևորն անդրադառնալու իրենց հերթական առաջարկություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի խորհրդարանում քաղաքական մրցակցությունը բացակայում է և ընդդիմությունն ոչ թե լսելի քաղաքական հարթակ է, այլ ընդունվում է որպես ձևական և բողոքող դաշտ: Ու եթե ամեն ինչ նման ոգով շարունակվի ու չկարողանա ներազդել քաղաքական որոշումների վրա, ապա երկիրը կունենա միաբևեռ քաղաքական համակարգ, որն արագորեն կվերաճի միահեծան իշխանության՝ նախագահի գլխավորությամբ:

«ԱՀ Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, առաջարկում ենք Ձեզ, մինչև 2020 թվականի համապետական ընտրությունները, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, որոնց արդյունքում ընդդիմությանը կվերապահվի սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ, և կընդլայնվի նրա լիազորությունները»,- ասված էր հայտարարության մեջ: Այս անգամ հստակ առաջարկների ցանկում ընդգրկված էր չորս հիմնական կետր `

1. Անհրաժեշտ է, որ իշխանությունն իր վրա վերցնի որոշակի պարտականություն` ընդդիմության երաշխավորված ներկայությունը խորհրդարանում ապահովել համար ու վերապահել նրան սահմանադրական կարգավիճակ: Բացի այդ խորհրդարանական ընդդիմությանը ներկայացուցիչների նվազագույն թիվը ԱԺ-ում օրենքով պետք է սահմանվի ընդհանուր թվի 1/3-ը:

2. Ավելացնել հիմնարար բնույթ ունեցող այն սահմանադրական օրենքների թիվը, որոնց ընդունման կամ փոփոխման համար անհրաժեշտ կլինի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի «կողմ» ձայները (Ընտրական օրենսգիրք, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենք, Կուսակցությունների, Հանրաքվեի, Գերագույն դատարանի, Դատախազության, Հաշվեքննիչ պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքներ, Դատական օրենսգիրք և այլն):

3. ԱԺ փոխնախագահին ընտրել ընդդիմության կազմից, ով հնարավորություն կստանա, հատկապես նիստերը վարելու ժամանակ, հետևել օրենսդրական գործընթացի և խորհրդարանական մյուս ընթացակարգերի օրինականությանը, ընդդիմության իրավունքների բնականոն իրացմանը:

4. Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահին և Հաշվեքննիչ պալատի ղեկավարին ընտրել ըննդիմության կազմից`ընդդիմությանը տալով սեփական արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքական գործոն դառնալու երաշխիքներ և հնարավորություն:

Եվ, Արցախի «Արդարություն» կուսակցության կարծիքով, որպեսզի նշված կետերը գործեն, անհրաժեշտ է համապատասխան սահմանադրական և օրենսդրական փոփոխություններ:

Դիտումների քանակը: 4926
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan