Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին

28590810_0_0_1601_906_1920x0_80_0_0_f14906b5cbef4373ad9ae6bd4dc1f599

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի վերջին տուրում: Արոնյանը հաղթեց առաջին և երկրորդ պարտիաներում, իսկ երրորդում ոչ ոքի խաղաց: Այսպիսով, հայ գրոսմայստերը վաղաժամ հաղթանակ տարավ 2,5:0,5 հաշվով: Վերջին տուրի մյուս մենամարտերը դեռ շարունակվում են: Դրանց ավարտից հետո միայն պարզ կլինի հայազգի շախմատիստի գրաված տեղը։

Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմեւը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:

Հիշեցնենք, որ Արոնյանը Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի 8-րդ տուրում վստահ հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ:

Դիտումների քանակը: 3976
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին