Արտակ Հովհաննիսյանի կոչը աշխարհասփյուռ հայերին

«Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, իմ կոչը նրանում է, որ բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին եվ պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները դառնան թե նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ։ Իմ կոչը նրանում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող են ինչ որ աջակցությամբ, ինչ որ կերպ օգնեն մեր երկրին, բակին, հիմնադրամին, պետք է այդ ամենը կատարենք»,- այս մասին Հայկական միասնական տեղեկատվական հարթակից մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց Արիության մեդալով հետմահու պարգեվատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը։

«Բարձր ձայնով հայրենասիրական երգեր լսելով, քաղաքում պտտվելով, մենք չենք օգնում, կամ դրանով չենք ոգեվորում մեր զինվորներին, մենք բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինելու ու պետք է լինենք»,- ասաց Արտակ Հովհաննիսյանը։

Դիտումների քանակը: 4279
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին