Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակի մասին․ տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով օրվա դրությունը նշել է, որ առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները. հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, կեսօրվա ընթացնքում սկսվել է հրետանային հուժկու փոխհրաձգություն: Կենտրոնական ուղղությունից դեպի հարավ ու Հադրութից համեմատաբար հյուսիսային կողմ, անտառների ու բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական մեկ խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ այդ պահի դրությամբ դեռ շարունակվում էին: Նա հավելեց, որ հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել. «Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկա, փորձերը կանխվել են, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ»:

Բացի այդ Հովհաննիսյանն արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով։ Նա առանձին կետերով ցույց տվեց այն բնակավայրերը, որտեղ վերջին 2-3 օրերի ընթացքում իրականացվել են դիվերսիոն խմբերի ոչնչացման աշխատանքներ և հիմա էլ շարունակվում են։

«Քարտեզը փոփոխական է, մշտական չէ, քանի որ իրավիճակն արագ փոփոխվում է: Շատ տեղերում կարող է դիվերսիոն խումբ հայտնվել, ինչը հակառակորդի կողմից անմիջապես ներկայացվում է որպես հաջողություն, բայց այդ խումբը հաջորդ օրն իսկ կարող է հետ շպրտվել: Այնպես որ քարտեզը ստատիկ չէ», — ասաց Հովհաննիսյանը:

Դիտումների քանակը: 4475
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին