Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկված ըմբշամարտի աշխարհի առաջնությանը ներկայացված է նաև Հայաստանը: Այսօր հայտնի դարձավ, որ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արդեն կիսաեզրափակչում է: 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանն իր պայքարն որակավորման փուլից է սկսել, որում էլ 5:1 հաշվով հաղթանակ է տարել Բելառուսիան ներկայացնող Ալեքսանդր Հրաբովիկի նկատմամբ: Հաջորդ բացահայտ հաղթանակը, որ նա տոնեց ֆինն Մաթի Կոսմանենի նկատմամբ էր:
1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 4:2 հաշվով առավելության հասավ Թուրքիայի ներկայացուցիչ Չենկ Իլդեմի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում ըմբիշն 4:3 հաշվով առավելության է հասել իրանցի Մոհամադհադի Սարավիի նկատմամբ:
Թողնել պատասխան