Մոտ կես տարի առաջ արցախյան հասարակության գիտակից մասը ցնցված էր այն նորությամբ, որ Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը իր, արդեն իսկ պատմական դարձած, 111 և 112 հրամաններով «հացից զրկելու» փորձ է արել մի ողջ ընտանիքի:
Հիշեցնենք, խոսքը վերաբերվում է Аrcakh.24.info անկախ լրատվական կայքի գլխավոր խմբագիր և միաժամանակ Մեսրոպ Մաշտոց համալսարանի ավագ դասախոս Մարատ Եգանյանին և իր կնոջը` Մեսրոպ Մաշտոց համալսարանի ավագ դասախոս, Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանին աշխատանքից ազատման հրամանների մասին: Այդ հարցի բարոյական կողմը միանշանակ հանգիստ չէր թողնում քաղաքական մարմնավաճառությամբ չզբաղվող անձանց: Պարզվեց, որ Արցախում դեռևս կան այն արատավոր երևույթները, որոնք ստրկամտացնում են հասարակության լայն խավերին:
Arcakh.24.info անկախ լրատվական կայքն այդ երևույթը դասակարգել է և շարունակում է դասակարգել կայքի ու ազատ խոսքի նկատմամբ ծավալված լայնամաշտաբ հետապնդումների: Ուստի մշակվելի է Аrcakh.24.info անկախ լրատվական կայքի նկատմամբ ծավալված լայնամաշտաբ հետապնդումների հակազդման միջոցառումների համալիր, որոնց մի մասը ենթադրում էր այդ արատավոր երևույթի լուծումը դատականի միջոցով: Ուստի, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին այդ հարցի վերաբերյալ դատարան է ներկայացվել հայցային դիմում: Եվ վերջապես, 2020 թվականի հունվարի 24-ին ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ` դատավոր Մհեր Ստեփանյանի, ճանաչեց Դոնարա Գաբրիելյանի 111 և 112 աշխատանքից ազատման հրամաններն անվավեր, քանի որ տվյալ աշխատանքային պայմանագրերի կնքումն որոշակի ժամկետով համարեց չհիմնավորված և անհիմն, ուստի պայմանագրերը պետք է համարվեն անորոշ ժամկետով կնքված:
Նման համարձակ քայլով դատավոր Մհեր Ստեփանյանը նոր էջ բացեց Արցախի Հանրապետության ինչպես դատական վեճերի, այնպես էլ աշխատանքային հարաբերությունների արցախյան պատմության մեջ: Հաշվի առնելով այն, որ Դոնարա Գաբրիելյանը մերված է տարբեր իշխանամետ քաղաքական օղակներում, ակնհայտ է, որ մեծ դժվարությամբ է կայացվել նման որոշումը: Ուստի՝ այն հանդիսանում է Արցախում քաղաքացիական հասարակության կայացման համար ևս մեկ քայլ առաջ, նամանավանդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում գործում է նախադեպային իրավունքը և այդ վճռով ստեղծվում է իրավական հիմք բոլոր անարդարացի կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի «ստրկությունից» ազատման համար:
Թողնել պատասխան