Այսօր Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները սկսում են Մեծ Պահքը, որը կտևի 48 օր, մինչև Սուրբ Հարության տոնը` Զատիկ:
Պահքը ներառում է յոթ կիրակի օրեր, արտացոլելով յոթ մասնավորապես հիշարժան իրադարձություններ. Բուն բարեկենդան (Կյանքը դրախտում), Արտաքսում, Անառակ որդու վերադարձը, Անհավատ տնտեսի առակը, Անիրավ դատավորի առակը, Երկրորդ գալստյան մարգարեությունը և Ծաղկազարդ (Հիսուսի մուտքը Երուսաղեմ):
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը:
Մեծ Պահքի շրջանը կիսում է միջինքը: Պահքն այդ օրը չի ընդհատվում։ Միայն ժողովրդական ավանդույթների համաձայն, այս օրը, հացահատիկից մի պահոց գաթա է թխվում:
40-օրյա պահքը շարունակում է ևս մեկշաբաթյա պահոցը՝ Ավագ շաբաթ: Այդ է պատճառը, որ 40-օրյա անուն ունեցող պահքը իրկանում 48 օր է տևում:
Ավագ շաբաթվա ամեն մի օրը արտացոլում է հիշարժան իրադարձություն՝
Երկուշաբթի օրը — Անպտուղ թզենու չորացում։
Երեքշաբթի օրը — Տասը կույսերի առակը։
Չորեքշաբթի օրը — Օծում և մատնություն։
Հինգշաբթի օրը — Վերջին ընթրիք։
Ուրբաթ օր — Տիրոջ խաչելությունը և թաղումը:
Շաբաթ օր — Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ:
Զատիկ — Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը:
Թողնել պատասխան