Այսօր քննարկել է Ամարասի վանքի անվտանգության հարցը

FB_IMG_1609765490937

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելեց Ամարասի վանք և այնտեղ քննարկեց վանքի անվտանգության հարցը:

Այնուհետև սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպեց Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ:

Դիտումների քանակը: 4473
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին