Ազատության հրապարակում տեղի ունեցած վիճաբանության առթիվ հարուցվել է քրեական գործ

FB_IMG_1617873068287

2021թ. ապրիլի 04-ին՝ ԱՀ Մարտունի քաղաքի Ազատության հրապարակում, նույն քաղաքի բնակիչ Հ.Հ.-ի և Շուշի քաղաքի բնակիչ Գ.Մ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության և փոխադարձ հարվածներ հասցնելու, ինչպես նաև Հ.Հ.-ի կողմից ծառայողական պարտականությունները կատարող ԱՀ ոստիկանության ծառայողին հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը: Այդ մասին հաղորդում է ԱՀ քնչական կոմիտեն։

Հաղորդման մեջ նշվում է, որ տվյալ քրեական գործը ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել։

«Կատարված արարքի համար Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- հայտնում է քնչական կոմիտեն:

Դիտումների քանակը: 4246
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին